Բաժին. Տնտեսական

ԿԱՐԱՍ. Աջակցություն մեկուսացված քաղաքացիներին և բուժանձնկաազմին

Մտահոգված լինելով մեր երկրում կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված արտակարգ իրավիճակով` Կարաս ազգային սննդի ցանցը, Օջախ ռեստորանային համալիրի հետ միասին և Հայաստանի վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանի աջակցությամբ նախաձեռնել է հատուկ միջոցառում:

Մարտի 17-ից սկսած մինչև երկրում արտակարգ իրավիճակի ավարտը, որոշում է կայացվել պարբերաբար ապահովել ք․Ծաղկաձորում և այլ վայրերում մեկուսացված հարյուրավոր քաղաքացիներին, բուժանձնկաազմին, ամբողջ սպասարկող անձնակազմին և ներքին գործերի աշխատակիցներին անվտանգ, համեղ ու սննդարար սննդով:

Հաշվի առելով երկրում ստեղծված իրավիճակը և կարևորելով ձեր առողջությունը՝ Կարասի առաքման ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով` 24 ժամ:

Մասնագետների կողմից անդադար կատարվում են առաքման մեքենաների, պայուսակների ախտահանման աշխատանքներ: Թե առաքիչները և թե ցանցի բոլոր աշխատակիցները խստորեն հետևում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ներկայացված բոլոր անհրաժեշտ կետերին COVID-19-ի կանխարգելման համար:

Share