Բաժին. Տնտեսական

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 102-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 102-ի: Այս մասին Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահին արդեն ունենք 102 դեպք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ վարակվածների 75 տոկոսը վարակվել են երկու աղբյուրից՝ Էջմիածնից և արտադրամասից:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Share