Բաժին. Տնտեսական

Գոհար Մելոյանը՝ արտակարգ դրության անորոշ կողմերի մասին

Արտակարգ դրության հաստատումից մեկ օր անց  (մարտի 17) զրուցել ենք սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ: Մելոյանի համար արտագարգ դրության հաստատումն անսպասելի չէր. Սահմանադրությունում նշված արտակարգ դրության հաստատման հնարավորությունների շարքում կա համաճարակը:

Սպասելիությունը մի կողմ, սահմանադրագետը նկատում է՝ սահմանումներում որոշակիություն մտցնելու անհրաժեշտություն կա: Ի թիվս մի շարք սահմանափակումների՝ սահմանափակումներ առկա չեն հանրային սննդի վայրերի աշխատանքի հետ կապված:

ՙՙՍահմանափակում նախատեսված է, բայց դրա ցուցումը դեռ առկա չէ՞՞, – նկատում է մասնագետն  ու հավելում՝ հանրային վայրերի մի մասը, օրինակ՝ մոլերը, իրենք են որոշում կայացրել ժամանակավորապես դադերեցնել աշխատանքը:

Մեր զրույցի ժամանակ մասնագետին մտահոգում էր մասնավոր սեկտորի հարկադիր պարապուրդի, տնտեսվարողների կրած վնասների փոխհատուցման հնարավորության հարցը: Այսօր Կառավարության նիստի ընթացքում քննարկվեցին տնտեսվարողներին անհանգստացնող մի շարք հարցեր և սպասվող խնդիրների հնարավոր լուծման տարբերակներ:

Share