Բաժին. Տնտեսական

Հայաստանը պարենային ապահովվածության խնդիրներ չունի

Հայաստանը պարենային ապահովվածության խնդիրներ չունի: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սննդի բավական շատ պաշարներ են ակռա: «Օրինակ 2 օր առաջվա դրությամբ շաքարավազի 201 օրվա պաշար ուներ Հայաստանը: Հավի մսի 64 օրվա պաշար ունենք, ձեթի 38 օրվա պաշար: Միաժամանակ միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 15 տոննա հրուշակեղեն, 20 տոննա սիսեռ, նաև արևածաղկի սերմ, դդմի սերմ, սառեցված միս, կարտոֆիլ և այլն: Լիարժեք ապահովված ենք նաև բենզինով ու դիզվառելիքով, որը ներմուծվում է նաև այս պահին», – ասաց վարչապետը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ չհաշված ներմուծումները՝ Հայաստանը բենզինի առնվազն 3 ամսվա պաշար ունի, դիզվառելիքի 1,5 ամսվա: Նրա խոսքով՝ ցորենի մեծ պաշար ևս առկա է, սյսինքն, ալյուրի ու ցորենի մասով կարող ենք հանգիստ լինել:

Share