Բաժին. Տնտեսական

«Երևանի Գինու Օրեր 2020» միջոցառումը տեղափոխվում է սեպտեմբերի 4-5

«ԷվենտՏուրա» ընկերությունն, առաջին հերթին արժևորելով և կարևորելով մարդու կյանքն, առողջությունն ու անվտանգությունը, ելնելով մեր երկրում և ամբողջ աշխարհում տիրող իրավիճակից, նաև մեր ընկերության սոցիալական բարձր պատասխանատվությունից, կայացրել է հետևյալ որոշումը.

«ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ 2020» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ԵՎ 5-ԻՆ, 2020Թ․:

ՎԱՅՐՆ ԱՆՓՈՓՈԽ Է՝ ՍԱՐՅԱՆ, ՄՈՍԿՈՎՅԱՆ ԵՎ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐ:

«Մենք լավատեսորեն ենք մոտենում և հավատացած ենք, որ «Երևանի Գինու Օրեր»-ը լինելու են համամարդկային վտանգը հաղթահարելու և հաղթելու առիթով տոնելու օրեր: Ինչպես հայերս, այնպես էլ մի շարք երկրներից զբոսաշրջիկներ կհավաքվենք, կտոնենք և կխմենք բոլորիս հաղթանակի կենացը

Մինչ այդ հորդորում ենք հետևել ՀՀ Առողջապահության նախարարության խորհուրդներին և պահպանել անվտանգության ու հիգիենայի կանոնները:

Բոլորիս մաղթում ենք համբերություն և առողջություն», – ասված է ընկերության հայտարարության մեջ:

Share