Բաժին. Տնտեսական

Ի՞նչ օգնություն կարող են ստանալ բիզնեսները և աշխատողները կորոնավիրուսի հետևանքով

Invest in Armenia հարթակի համահիմնադիր Հովսեփ Պատվականյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարի շրջանակներում ՀՀ կառավարության աջակցության տարբերակներն ու փաթեթները։ Ցուցակը հրապարակվել է մարտի 29-ին։

– Եթե կորոնավիրուսի հետևանքով ընտանիքի անդամներից գոնե մեկը կորցրել է աշխատանքը, իսկ մյուսը չի ունեցել աշխատանք, ունի գոնե մեկ անչափահաս երեխա, յուրաքանչյուր երախայի հաշվով կստանա միանվագ 100.000 դրամ https://bit.ly/2JjnWvo

– Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ճանաչել է կորոնավիրուսը ֆորսմաժոր, որի դեպքում կոմունալ վճարումները հնարավոր է ուշ կատարել առանց լույսի, ջրի, գազի անջատումների հետևանքի:

– Եթե ընկերությունը ունի 2-50 աշխատող և կորոնավիրուսի հետևանքով չի հեռացրել աշխատանքից որևէ մեկին, պետությունը տվյալ ընկերությանը կվճարի ընդհանուր աշխատավարձային ֆոնդի 20%-ը https://bit.ly/2WKI7u8

– Եթե բիզնեսը աշխատավարձերը կամ հարկեր/տուրքեր վճարելու համար վերցնում է մինչև 500.000.000 դրամ վարկ, պետությունը վճարում է մայր գումարի մինչև 250.000.000 դրամը (50%), կամ ամբողջությամբ տոկոսադրույքի գումարը https://bit.ly/2JktaXO

– Եթե բիզնեսը հումքի, սարքավորումների, կոմունալ վճարների վճարման համար վերցնում է մինչև 250.000.000 դրամ վարկ , պետությունը վճարում է մայր գումարի մինչև
100.000.000 դրամ կամ 40% (հումքի դեպքում), 62.500.000 կամ 25% (սարքավորումների դեպքում), 112.500.00 դրամ կամ 45% (կոմունալ վճարների դեպքում), կամ տոկոսադրույքի 6% (հումքի դեպքում), 5% (սարքավորումների դեպքում), 10% (կոմունալ վճարների դեպքում) https://bit.ly/2JktaXO

– Եթե բիզնեսը գյուղատնտեսության ոլորտում գործունեության նպատակով վերցնում է վարկ մինչև 15.000.000 դրամ, պետությունը վճարում է մայր գումարի մինչև 1.500.000 դրամը (կամ 10%), ինչպես նաև ամբողջությամբ տոկոսադրույքի գումարը https://bit.ly/3aiOlF

– Եթե բիզնեսը ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար վերցնում է վարկ մինչև 150.000.000 դրամ, պետությունը վճարում է մայր գումարի մինչև 75.000.000 դրամը (կամ 50%), ինչպես նաև ամբողջույթամբ տոկոսադրույքի գումարը https://bit.ly/3aiOlFv

– Եթե բիզնեսը 3-ից 100 հա խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների համար վերցնում է վարկ մինչև 85.000.000 դրամ, պետությունը վճարում է մայր գումարի մինչև 42.500.000 դրամը (կամ 50%), ինչպես նաև ամբողջույթամբ տոկոսադրույքի գումարը https://bit.ly/3aiOlFv

– Եթե ագրովերամշակման բիզնեսը գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով վերցնում է վարկ մինչև 1.800.000.000 դրամ, պետությունը վճարում է մայր գումարի մինչև 600.000.000 դրամը (կամ 30%), ինչպես նաև ամբողջույթամբ տոկոսադրույքի գումարը https://bit.ly/3aiOlFv

– Եթե բիզնեսը տոհմային տավարաբուծության նպատակով վերցնում է վարկ մինչև 300.000.000 դրամ, պետությունը վճարում է մայր գումարի մինչև 210.000.000 դրամը (կամ 70%), ինչպես նաև ամբողջույթամբ տոկոսադրույքի գումարը https://bit.ly/3aiOlFv

– Եթե բիզնեսը տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով վերցնում է վարկ մինչև 900.000.000 դրամ, պետությունը վճարում է մայր գումարի մինչև 630.000.000 դրամը (կամ 70%), ինչպես նաև ամբողջույթամբ տոկոսադրույքի գումարը https://bit.ly/3aiOlFv

– Եթե բիզնեսը գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ է վերցնում մինչև 200.000.000 դրամ, պետությունը վճարում է մայր գումարի մինչև 2.000.000 դրամը (կամ 10%), ինչպես նաև ամբողջույթամբ տոկոսադրույքի գումարը https://bit.ly/3aiOlFv

– Եթե բիզնեսը ագրոպարենային սարքավորումների այդ թվում`ջերմատների, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունների , մոդուլային սպանդանոցների լիզինգ է վերցնում մինչև 450.000.000 դրամ, պետությունը վճարում է մայր գումարի մինչև 4.500.000 դրամը (կամ 10%), ինչպես նաև ամբողջույթամբ տոկոսադրույքի գումարը https://bit.ly/3aiOlFv

– Եթե ֆիզիկական անձը գյուղատնտեսության ոլորտում գործունեության համար վարկ է վերցնում մինչև 1.000.000 դրամ, պետությունը վճարում է ամբողջությամբ տոկոսադրույքի գումարը https://bit.ly/3aiOlFv

– Եթե ֆիզիկական անձը խոզաբուծության կամ թռչնաբուծության համար վարկ է վերցնում մինչև 15.000.000 դրամ, պետությունը վճարում է մայր գումարի մինչև 5.000.000 դրամը, ինչպես նաև ամբողջությամբ տոկոսադրույքի գումարը https://bit.ly/3aiOlFv

– Եթե բիզնեսը գործում է մշակող արդյունաբերության, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում, տուրիզմի կամ սպասարման այլ ծառայությունների ոլորտում, ունի 24.000.000-500.000.000 տարեկան շրջանառություն և վարկ է վերցնում մինչև 50.000.000 դրամ, պետությունը վճարում է ամբողջությամբ տոկոսադրույքի գումարը 1-ին և 2-րդ տարում https://bit.ly/2UBesRo

Share