Բաժին. Տնտեսական

Հայկ Մնացականյանը տեսանյութով աշխակերտներին ներկայացրել է ֆինանսներ մասնագիտությունը

 ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը վիրտուալ տիրույթում դպրոցականներին է ներկայացրել տնտեսագիտության ոլորտը՝ մասնավորապես ֆինանսներ մասնագիտությունը:

«Տնտեսագիտության համար մեկ բաղադրիչը մարդն է: Մարդն այս ոլորտում մի քանի դեր ունի, նախ, ռեսուրս է՝ որպես արտադրող, սպառող և կարգավորող: Տնտեսագիտությունն ունի նաև այլ բաղադրիչներ, օրինակ՝ բնությունն իր պաշարներով, մասնավորապես՝ արևային էներգիա, հող, ջրային ռեսուրսներ: Բաղադրիչ են նաև մարդու կողմից ստեղծված ռեսուրսներն ու ենթակառուցվածքները», – ասում է Մնացականյանը:

Հայկ Մնացականյանը նկատում է՝ տնտեսական համակարգը նման է մարդու օրգանիզմին: Այս համեմատությունը նկատի ունենալով՝ հավելում է՝ մարդու օրգանիզմում արյունն է թթվածին մատակարարում օրգաններին, տնտեսության մեջ այդ գործառույթը ֆինանսական սեկտորինն է:

Մասնագետը կարևորում է, որ տնտեսական գործունեությամբ զբաղվողներն ունենան ֆինանսական գրագիտության բարձր մակարդակ:

«Ֆինասական գրագիտությունը կարելի է մի քանի մասի բաժանել: Ամենակարևորը ֆինանսների կառավարումն է, ապա ֆինանսական գործիքների տիրապետումն է՝ վարկեր, արժեթղթեր և այլն: Կարևոր է ֆինանսական որոշումների կայացումը»:

Վերջում բանախոսը հիշեցնում է՝ սա ֆինանսների մասին կարճ և ներածական ներկայացում էր, որը խորությամբ ուսումնասիրելու համար պետք է ընտրել այս մասնագիտույթունը:

;

Share