Բաժին. Տնտեսական

ՀԱԷԿ-ն իրականացնում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցռումներ

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակը, Հայկական ատոմակայանի ղեկավարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները ԱԷԿ-ի անխափան գործունեության և աշխատակիցների առողջական վիճակի վերահսկման համար։ Ստեղծված իրավիճակում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որն իրականացնում է վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։

Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանի խոսքով, կարանտինի ժամանակահատվածում երդրվել է աշխատանքի և հանգստի հատուկ ռեժիմ, որը ներառում է աշխատակիցների առողջության մշտական վերահսկողություն։ «Վիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով մեր հիմնական խնդիրն է՝ սահմանափակել շփումների քանակը։ Կայանի աշխատակիցների մեծամասնությունը անցել է հեռավար աշխատանքի։ Ինչ վերաբերվում է արտադրությունում զբաղված մարդկանց, որոնց բացակայությամբ հնարավոր չէ ԱԷԿ-ի անխափան աշխատանքը, ապա ձեռնարկվում են անհրաժեշտ բելեր միջոցներ նրանց առավելագույն պաշտպանության ապահովման համար: Մեզ համար շատ կարևոր է ապահովել կայանի բնականոն աշխատանքը և մարդկանց առողջություն», – ասաց Արթուր Գրիգորյանը:

Հայկական ԱԷԿ-ում ձեռնարկվում են սանիտարա-կանխարգելիչ անհրաժեշտ բոլոր միջոցները, իրականցվում է յուրաքանչյուր աշխատակցի առողջության վերահսկում, չեղարկվել են բոլոր գործուղումները և զանգվածային միջոցառուները:

Նշենք, որ օրեր առաջ «Ռոսատոմ» պետկորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը հանդես է եկել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ: Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Ռոսատոմն ձեռնարկում է անհրաժեշտ բոլո միջոցները, որպեսզի նվաազեցվ համաճարակային ճգնաժամի ազդեցությունը մատակարարումների շղթայի վրա և ապահովել պատվիրատուի առջև ստանձնած պարտավորությունները ամբողջ ծավալով և ժամկետներում, որոնք նախատեսված են համապատասխան պայմանագրերով:

Հայկական ԱԷԿ-ը միակն է տարածաշրջանում: ՀԱԷԿ-ում արտարդվում է Հայաստանում գեներացվող էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը, ապահովելով Հայաստանի բնակչությունը և ձեռնարկույունները էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումներով: 

Share