
Երրորդ երկրներից կարտոֆիլի, սոխի, գազարի և այլ ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ այդ թվում Հայաստանի համար երրորդ երկրներից մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքերը ժամանակավորապես կզորայացվեն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն ապրիլի 3-ին ընդունել է որոշում, որը կհրապարկվի շուտով: Մի շարք զգայուն ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն: Որոշումն տարածվում է ապրիլի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա, կգործի մինչև հունիսի 30-ը ներառյալ: Խոսքը կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի և մի շարք այլ ապրանքատեսակների մասին է, որոնց ներմուծումը ԵԱՏՄ տարածք կիրականացվի զրոյական մաքսատուրքով», – ասաց Սիմոնյանը:
Նա նկատեց՝ դա այն միջոցառումներից մեկն է, որը ԵԱՏՄ անդամ երկրները կիրառում են, որ եթե հետագայում որոշ ապրանքատեսակների ծավալի մասով լինեն որոշակի դժվարություններ, 3-րդ երկրներից ավելի նվազ, իջեցված գներով ներմուծում իրականացվի:
Փոխնախարարը հիշեցրեց նաև, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մարտի 16-ին որոշում է կայացրել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում որոշ բժշկական նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը ևս զրոյացվեն: Ապրիլի 3-ին խորհրդի նիստում այդ որոշման մեջ փոփոխություն է կատարվել և ցանկն ընդկայնվել է: Ցանկում են բժշկական նշանակության ապրանքներ, դեղորայքի արտադրությունում կիրառվող նյութեր: Ցանկն արդեն հասանելի է ԵԱՏՀ-ի կայք-էջում: Կառավարությունն ապրիլի 4-ին հաստատել է եզրակացություն ստանալու կարգը:
Տնտեսավարողը այդ ապրանքատեսակները ներմուծելու դեպքում դիմում-հայտ է ներկայացնում Առողջապահության նախարարություն: Դրական եզրակացություն ստանալու պարագայում դրանք ներմուծվում են զրոյական մաքսատուրքերով: Այս հնարավորության ժամկետը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը, սկիզբ է առնում մարտի 16-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
10:30 18/08 | Առք | Վաճառք |
AMD / USD | 402.00 | 407.00 |
AMD / EUR | 408.00 | 414.00 |
AMD / RUR | 6.50 | 6.75 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:09 13/06Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝ 2018թ․-ից ի վեր
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով
-
16:23 12/08Ucom հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքներն` արդեն HD որակով
-
13:20 02/08Ucom-ի աջակցությամբ 3-րդ տարին անընդմեջ կայանում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտների առաջնորդության ճամբարը
-
15:50 29/07Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով և դառնալ «Մագնիսապատումի» հերոս