Բաժին. Տնտեսական

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման բոլոր ծրագրերը

ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ / ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

թիրախը՝ հենց ծախսի նպատակով է որոշվում,

շահառու՝ ռեզիդենտ տնտեսավարող, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն,

օժանդակության ձևը՝ համաֆինանսավորում, վերաֆինանսավորում, սուբսիդավորում

հիմնական պայմաններ.

՝

համաֆինանսավորում՝ լուծում է գրավի պակասի խնդիրը և բարելավում է վարկի այլ պայմաններ,

վերաֆինանսավորում՝ լուծում է արժութային ռիսկի խնդիրը և բարելավում է վարկի այլ պայմաններ,

սուբսիդավորում՝ լուծում է տոկոսադրույքի խնդիրը և բարելավում է վարկի այլ պայմաններ,

Պայմանները գործում են վարկերի մինչև 250մլն համարժեքի համար:

Դիմելու վայրը՝ բանկեր և վարկային կազմակերպություններ:

ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ / ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

թիրախը՝ գյուղատնտեսության ոլորտ,

շահառու՝ ոլորտի ռեզիդենտ տնտեսավարող և անհատ, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, ինչպես նաև գյուղ.կոոպերատիվներ,

օժանդակության ձևը՝ տոկոսադրույքների սուբսիդավորում, իսկ կոոպերատիվների դեպքում նաև համաֆինանսավորում (այդ թվում՝ լիզինգի),

հիմնական պայմաններ՝ բոլոր գյուղատնտեսական նպատակների համար:

Դիմելու վայրը՝ իր բանկը և վարկային կազմակերպությունը:

ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ / ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

թիրախը՝ ՓՄՁ-ներ,

շահառու՝ ռեզիդենտ տնտեսավարող, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն,

օժանդակության ձևը՝ վարկերի տրամադրում՝ շրաջանառության չափից կախված 2,5 մլն – 50մլն ՀՀ դրամ:

հիմնական պայմաններ՝

– ոլորտներ՝ մշակող արդյունաբերություն, կացության և հանրային սննդի կազմակերպում, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, զբոսաշրջային ծառայություններ, սպասարկման այլ ծառայություններ, առողջապահություն,

– 2019թ․ շրջանառությունը կազմել է նվազագույնը 24 մլն դրամ առավելագույնը՝ 500 մլն դրամ,

– 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը պակաս չի եղել տարեկան շրջանառության գումարի 10%-ից,

– Վարկի առավելագույն չափը 50 մլն, վարկերի տոկոսները առաջին երկու տարիների համար՝ 0%, երրորդ տարում 12%:

Դիմելու վայրը՝ Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոն:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ / ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

թիրախը՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանման աջակցություն,

շահառու՝ 2-ից 50 աշխատակից ունեցող ռեզիդենտ տնտեսավարող,

շահառուների պոտենցիալ քանակ՝ 12.000-ից ավել տնտեսավարողներ,

օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ, ամեն 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով,

հիմնական պայմաններ՝ 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:

ՊԵԿ-ը ինքնաշխատ կիրականացնի:

Share