Բաժին. Տնտեսական

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1339-ի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1339 է, արձանագրվել է մահվան 22 (ավելացել է ևս 2 դեպք) դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 13 հազար 373 թեստ։

Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 35-ով, և բուժվածների գումարային թիվը դարձել է 580։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 737 պացիենտ: Մահացողները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Share