Բաժին. Տնտեսական

Պարետատունն այս շաբաթ պաշտոնապես կներկայացնի, թե ինչ սահմանափակումներ կվերացվեն

Հայաստանը քննարկում է որոշակի տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեությունը թույլատրելու հարցը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկայում թույլատրելո՞ւ են սրճարանների, վարսավիրանոցների և այլ խանութների աշխատանքը:

 

«Վարչապետը կառավարության նիստերի ժամանակ արդեն հայտարարել է, որ մենք աստիճանաբար մեղմելու ենք սահմանափակումները և փորձելու ենք ապրել կորոնավիրուսի հետ զուգընթաց: Բայց, թե կոնկրետ ինչ սահմանափակումներ կվերացվեն, կտեղեկանանք այս շաբաթ պարետատան կողմից պաշտոնական հայտարարության միջոցով: Ես տեղյակ եմ, որ այժմ քննարկվում է որոշակի տնտեսավարող սուբյեկտների որոշակի տնտեսական գործունեությունները թույլատրելու հարցը»,-ասաց Սարգսյանը:

 

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: Արգելված են տնտեսական մի շարք գործունեություններ:

 

Աննա Գրիգորյան

Share