Բաժին. Տնտեսական

4u.am-ը քաղաքացիների պատվերով ծաղիկներ կխոնարհի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Կորոնավիրուսի համավարակով երկրում հաստատված արտակարգ դրությամբ՝ ապրիլի 24-ին ամենամյա երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չի կայանա։ 

4u.am-ի թիմը նախաձեռնել  է «Հիշում եմ և հզորանում» նախագիծը։ Չխախտելով արտակարգ դրության պայմանները՝  4u.am-ն ապրիլի 24-ին ծաղիկներ կառաքի Ծիծեռնակաբերդ՝  ի հիշատակ Եղեռնի զոհերի։  Նախագծին արդեն միացել  են բազմաթիվ մարդիկ՝ Հայաստանից և սփյուռքից։ Նախատեսվում է շուրջ 10․000 ծաղկի առաքում։ Նախագիծը կոմերցիոն շահ չի հետապնդում, բոլոր մասնակիցների անունից մեկական ծաղիկ անվճար առաքվելու է հուշահամալիր։

Share