Բաժին. Տնտեսական

Քանի տնտեսվարող է աջակցություն ստացել. Միքայել Մելքումյանը՝ ֆինանսների նախարարին

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղանյանն ԱԺ-ում է՝ ՀՀ 2020 թ. բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը մասնակցելու: Նախարարին հարց տալու համար հերթագրվեց 18 պատգամավոր:

Միքայել Մելքումյանը մի քանի հարց ուներ նախարարին:

Պատգամավորը նախ նկատում է՝ 4,9 տոկոս տնտեսական անկում է կանխատեսված, թեև ինքն ավելին է կանխատեսում, ապա հետաքրքրվում է՝ պահուստային ֆոնդի բաշխվածությունից. քանի տնտեսվարող սուբյեկտ է ստացել կոնկրետ աջակցություն:

Ջանջուղազյանը նախ անդրադառնում է կանխատեսումներին.

ՙՙՏարբեր մասնագետներ տարբեր հաշվարկներ են անում, ընդ որում՝ նույն մասնագետները տարբեր ժամանակներում տարբեր հաշվարկներ են ներկայացնում, որովհետև փոխվում է իրավիճակը, փոխվում են գիտելիքները, մեզ հայտնի տեղեկատվությունը՚՚, – նկատում է նախարարն ու չի բացառում, որ հետագայում հնարավոր է նորից անդրադառնան տնտեսական ցուցանիշներին և դրանով պայմանավորված բյուջետային շրջանակին:

Ինչ վերաբերում է աջակցություն ստացած տնտեսվարողներին, ֆինանսների նախարարը նկատում է՝ պահուստային ֆոնդի շահառուներ են ոչ միայն տնտեսվարող սուբյեկտներն, այլ նաև սոցիալական ծրագրերի շահառուները: Նախարարի խոսքով՝ իրենք աշխատում են, որ այդ գործընթացը լինի հնարավորինս հասցեական:

Միքայել Մելքումյանը նկատեց՝ դժվար չէր ամեն օր հրապարակվող թվերն իրար գումարել ու թիվ ասել: Ինքը դա արել է, բայց նկատել է՝ 92 հազար տնտեսվարող սուբյեկտից, ըստ պատգամավորի, հազիվ 10 տոկոսն է որոշակի աջակցություն ստացել: 

Այսպիսով, Միքայել Մելքումյան-Ատոմ Ջանջուղազյան հարց-պատասխանը թեժ ավարտ ունեցավ: Մանրամասները՝ տեսանյութում:

Share