Բաժին. Տնտեսական

Հայկ Մարության. 100 ավտոբուսի՝ երկար սպասված մրցույթը հայտարարվեց

Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվեց։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը:

Մրցույթով նախատեսում ենք ձեռք բերել 12-մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում:

Մրցույթը բաց կլինի մինչև ս. թ. հունիսի 12-ը», – իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետը:

Share