Բաժին. Տնտեսական

Էկոնոմիկայի նախարարը՝ ժամկետանց չնչին հարկային պարտավորությունների և ծրարերի շահառուների մասին. տեսանյութ

Այսօր լրագրողների հարցերին է պատասխանել Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նախ, նախարարն անդրադառնում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմման ուղղված ծրագրերին։ Խաչատրյանը նախ անդրադառնում է այդ միջոցոռումներին ու գործիքներին։ Թվարկելով տնտեսական վնասները մեղմող միջոցառումները՝ նախարարը նկատեց՝ կան վերոնշյալ ծրագրերի շահառուներ, որոնք ժամկետանց հարկային  պարտավորություններ ունեն։

«Այսօր կամ վաղն ուժի մեջ կմտնի մի որոշում, որը վերաբերում է այն ընկերություններին, որոնք 2019 թվականի դեկտեմբերի 31ի դրությամբ ունեցել են շատ չնչին գումարով ժամկետանց հարկային պարտավորություն և այդ պատճառով չեն կարողացել դառնա որևէ ծրագրի շահառու։ Այդ որոշման ուժի մեջ մտնելուց հետո նրանք կարող են որակվել որպես կառավարության աջակցության շահառուներ», – ասում ա էկոնոմիկայի նախարարն ու խոստանում մանրամասնել, երբ որոշումն այլևս ուժի մեջ կմտնի։

Իսկ մինչ այս որ ծրագրից քանի շահառու է օգտվում։ Նախարարի խոսքով՝ հայտերի գրեթե 60% տոկոսը բավարարվել է.

«Առաջին միջոցառման շրջանակում տրվող օժանդակությունից արդեն օգտվել է 284 կազմակերպություն,  որոնք ունեն 24.6 մլրդ դրամ ընդհանուր գումարով հաստատված վարկային հայտեր: Երկրորդ միջոցառման շրջանակում շահառու ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների թիվը գերազանցում է 6000-ը, որոնցից 5500-ն այն անհատներն են կամ կազմակերպությունները, որոնք դիմել են մինչև 1 մլն դրամ վարկավորման աջակցության գործիքից օգտվելու համար: Երրորդ միջոցառման շրջանակում շահառու են հանդիսացել 549 կազմակերպություն, որոնք ունեն 6.3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով վարկային հայտեր», – նախարարը նկատում է՝ եթե շահառուն կարծում է՝ անհիմն մերժում է ստացել, կարող է դիմել նախարարություն. Նախարարը կարծում է՝ իր գործընկերներն ամենայն պատասխանատվությամբ  կուսումնասիրեն  յուրաքանչյուր դիմում։

Share