Բաժին. Տնտեսական

Սամվել Մարտիրոսյան. ծանրացող պայմաններում դնել ու բարդացնել, իսկ շատ դեպքերում անհնարին դարձնել տաքսիստների կյանքը

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծիք է հայտնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից առաջարկված նոր օրինագծի մասին, որը տաքսու վարորդների համար սահմանում է լիցենզիայի 2 նոր տեսակ։

1. Եթե վարորդը ուզում է մասնակցել օնլայն որևէ պլատֆորմի, պետք է ստանա համապատասխան լիցենզիա, գրանցվի որպես ԱՁ, վճարի տարեկան միանվագ 100 հազար դրամ, նաև ամսական պարտադիր վճարներ՝ մինչև 11000 դրամ՝ կախված հարկային ռեժիմից։

2. Իսկ Երևան քաղաքում տաքսի վարելու արտոնագրի համար վարորդը պետք է նաև վճարի ամսական 9500 դրամ պետական տուրք։

«Ես լուրջ չեմ հասկանում, թե ո՞վ է այս ամենի հետեւը կանգնած ու ինչի համար է այս ամենը արվում։ Բայց էս ծանր ու ծանրացող պայմաններում դնել ու բարդացնել, իսկ շատ դեպքերում անհնարին դարձնել տաքսիստների կյանքը – սրա իմաստը ո՞րն է։ Մոտ հարյուր հազար մարդու ու իրենց ընտանիքներին հացից կտրել, զուտ թիթեռնիկ նկարելու համար – անշուշտ փայլուն գաղափար է – հիանալի ժամանակ էլ հետն ա ընտրված, ինչ խոսք։ Բազմիցս ասել եմ, որ տաքսիները Հայաստանում շատ ավելին են, քան հասարակ փոխադրամիջոց։ Իրենք լուծում են բազմաթիվ սոցիալական եւ տնտեսական խնդիրներ, որոնք չի կարողանում լուծել պետությունը։ Քաղաքային տրանսպորտի մասին էլ չեմ խոսում։ Ու հիմա էս համաճարակի ու տնտեսական ճգնաժամի օրերին դնել, մարդկանց պարտադրել անցնել ԱՁ-ի (Հավաստիացնում եմ ձեզ,հաշվապահություն վարելը շատ բարդ է շատերի համար) կամ ընդհանրապես դադարել գործը՝ սա կարող է պարզապես պայթյունավտանգ լինել», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարտիրոսյանը։

Share