Բաժին. Տնտեսական

Պետական մարմինների կողմից մարդկանց, տնտեսավարողներին մատուցվող ծառայությունները կդառնան էլեկտրոնային

Պետական կառավարման ոլորտում թվայնացման ռազմավարություն է մշակվում. քաղաքացիները, տնտեսավարողները մի շարք հարցերով պետական կառավարման մարմինների հետ կառնչվեն էլեկտրոնային տարբերակով, հնարավորինս կբացառվի մարդկային գործոնը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը:

«Պետական կառավարման ոլորտում թվայնացման ուղղությամբ շատ ակտիվ աշխատում ենք ռազմավարության մշակման վրա: Ունենք երեք հիմնասյուներ, առաջինը՝ պետական կառավարումն է, երկրորդը՝ տնտեսությունը, երրորդը՝ հասարակությունը: Ռազմավարությունում զետեղված է մեր քայլերի հաջորդականությունը, խնդիրները, դրանց լուծումները, թե ենթադրենք 5 տարի հետո ինչպիսի զարգացումներ պետք է ունենանք թվայնացման հատվածով: Ամենակարևորը մեր քաղաքացիների կյանքը հեշտացնելու և հանրությանը մատուցվող ծառայությունները էլեկտրոնայնացնելու հատվածն է, որ եթե քաղաքացին պետական ծառայությունների հետ աշխատելու խնդիր ունի, կարողանա մեկ համակարգչից, մեկ սարքից իրեն հուզող խնդիրներով էլեկտրոնային եղանակով դիմել, ստանալ պատասխանը»,-ասաց Ծատուրյանը:

Share