
Հանրային սննդի օբյեկտ մտնելուց առաջ բոլորը կջերմաչափվեն
Հանրային սննդի օբյեկտների մուտքի առաջ բոլորը կջերմաչափվեն, ակնհայտ ախտանիշներ՝ հազ, ջերմություն ունեցողների մուտքը կարգելվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով չարգելված տնտեսական գործունեության տեսակներում անվտանգության նոր կանոնները:
«Հանրային սննդի օբյեկտներում մուտքի առաջ բոլորն անպայման պետք է ջերմաչափվեն: Ում ջերմությունը բարձր կլինի, կանոնների համաձայն, չեն սպասարկվի: Չի թույլատրվելու այն անձանց մուտքը, որոնք կունենան բացահայտ ախտանիշներ՝ հարբուխ, հազ, բարձր ջերմություն: Միևնույն ժամանակ վերջիններիս վերաբերյալ տեղեկատվությունն անհրաժեշտ է հաղորդել Առողջապահության նախարարության թեժ գծերին»,-ասաց փոխնախարարը:
Նա շեշտեց՝այդ միջոցառումներն ուղղված են միմիայն համավարակի տարածումը կանխելու, ռիսկի մակարդակը հնարավորինս իջեցնելու համար, հորդորեց քաղաքացիներին, տնտեսավարողներին՝ խստորեն հետևել կանոններին: Սիմոնյանը հորդորեց ձեռնարկատերերին՝ մինչև լիովին չապահովեն կանոնները, չվերսկսեն իրենց գործունեությունը: Միայն բոլոր կանոնների պահպանումը թույլ կտա իրականացնել վերջիններիս գործունեությունը: Մասամբ կանոնների կիրառումը կնշանակի, որ աշխատանքը թերի է, և դա հիմք է գործունեությունը սահմանափակելու համար:
Կանոնները սահմանված են պարետի համապատասխան որոշման հավելվածում: Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից, ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը, ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Սակայն մայիսի 18-ից գործելու է հանրային տրանսպորտը: Թույլատրվելու է հանրային սննդի օբյեկտների գործունեությունը, որոնք ծառայություններ են մատուցում նաև փակ տարածքներում: Հանրային բաց տարածքներում դիմակների առկայությունը, իսկ հանրային փակ տարածքներում կրելը լինելու է պարտադիր:
Աննա Գրիգորյան
10:30 19/08 | Առք | Վաճառք |
AMD / USD | 402.00 | 407.00 |
AMD / EUR | 404.00 | 412.00 |
AMD / RUR | 6.63 | 6.98 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:09 13/06Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝ 2018թ․-ից ի վեր
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով
-
16:23 12/08Ucom հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքներն` արդեն HD որակով
-
13:20 02/08Ucom-ի աջակցությամբ 3-րդ տարին անընդմեջ կայանում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտների առաջնորդության ճամբարը
-
15:50 29/07Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով և դառնալ «Մագնիսապատումի» հերոս