Բաժին. Տնտեսական

Կառավարությունը նոր մեխանիզմներ կառաջարկի ներդրողներին

ՀՀ կառավարությունը տնտեսական քաղաքականություն իրականացնելու և ներդրումների հարցում նոր գործիք է մշակել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»։

«Կառավարության հաջորդ նիստի ժամանակ Հայաստանում նախկինում գոյություն չունեցող մի մեխանիզմի մասին որոշում կկայացվի, որն ուղղված կլինի ներդրումների խթանմանը։ Եվս մեկ-երկու նման մեխանիզմների մասին քննարկումները շարունակվում են, և չեմ բացառում, որ առաջիկայում նոր մեխանիզմներ կգործարկվեն»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով` այս փուլում մինչև 50 մլրդ դրամի կառավարման որոշակի մոդել կառաջարկեն տնտեսավարողներին, ինչի համար կձևավորվեն հստակ չափանիշներ։

ՀՀ կառավարությունն ընդունել էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դրամաշնորհների փաթեթներ է ստեղծել, որի նպատակն է խթանել աշխատանքների պահպանումն ու նորարար գաղափարների ստեղծումը։

 

Լիլիթ Դեմուրյան

Share