Բաժին. Տնտեսական

Դավիթ Խաժակյան. Հարյուրավոր միլիոն դրամների հասնող չարաշահումների և դրանց քաղաքական առնչությունների մասին՝ փաստերով

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր տեսանյութ է հրապարակելիր ֆեյսբուքյան էջում, որում խոսել է իր մեկնաբանությամբ՝ «հարյուրավոր միլիոն դրամների հասնող չարաշահումների և դրանց քաղաքական առնչությունների մասին՝ փաստերով»։ 
«2019-ի հոկտեմբերին կառավարությունն իր որոշումներից մեկում կատարում է փոփոխություն, որը փաստի առաջ է կանգնեցնում շատ շինարարների, տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների։ Պետությունն այդ որոշմամբ կազմակերպություններից մրցույթների մասնակցելու համար պահանջում է չափազանց մեծ բանկային երաշխիք. այնքան մեծ, որ շատ ընկերություններ որոշում են այդ պայմաններով այլևս չմասնակցել մրցույթների», – Խաժակյանը հիշեցնում է, որ մինչ այդ շինարարական աշխատանքներին առնչվող երկու մրցույթ էր անցկացվում, որով մի ընկերություն շինթույլտվություն էր ստանում, մյուսը՝ տեխնիկական հսկողություն իրականացնելու իրավունք։

Հենց այս թեմայով է Խաժակյանը, այսպես ասած, հետաքննություն անցկացրել, որի արդյունքներն էլ ամփոփում է տեսանյութով։ Տեսանյութը՝ ստորև. 

Share