Բաժին. Տնտեսական

Ամերիա. ՏՏ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժնով Հայաստանը առաջատար է ԵԱՏՄ-ում

Ապրանքների և ծառայությունների արտահանման կառուցվածքում ՏՀՏ ապրանքների և ծառայությունների մասնաբաժնով (5%) Հայաստանը առաջատար է ԵԱՏՄ երկրների շարքում։ Այս մասին տեղեկացնում է Ամերիա խորդրդատվական ընկերությունը։

ՏՀՏ ոլորտի արագ զարգացման արդյունքում 2014-2018թթ-ի ընթացքում ՏՀՏ ծառայությունների արտահանումը Հայաստանից աճել է գրեթե 2 անգամ ունենալով 18% միջին տարեկան հավելաճի տեմպ, սակայն ՏՀՏ ապրանքների արտահանումը իր ծավալներով շարունակում է մնալ խիստ սահմանափակ՝ 2014-2018թթ-ի ընթացքում արձանագրելով առավելագույնը $7.5 մլն ծավալ:

Արտահանման կառուցվածքում ՏՀՏ ապրանքների և ծառայությունների մասնաբաժնով Հայաստանը գերազանցում է նաև Հունաստանին և Թուրքիային, իսկ տարածաշրջանում և՛ բացարձակ արժեքով, և՛ մասնաբաժնի մեծությամբ Հայաստանը գերազանցում է Վրաստանին և Ադրբեջանին:

Ի տարբերություն այլ ոլորտների, ՏՀՏ ոլորտի ապրանքների և ծառայությունների արտահանման վրա COVID-19 շատ մեծ ազդեցություն չի ունենա: Սակայն, 2020 թ. կարող է նկատվել որոշակի պահանջարկի անկում, հատկապես արդյունաբերական ուղղվածությամբ արտադրանքի համար, այնուամենայնիվ, հետագայում այն նույնպես զգալի աճի հնարավորություններ կունենա:

Share