Բաժին. Տնտեսական

Սևանում ընդլայնվում է մետաղի մշակման արտադրությունը

Կառավարությունն իր որոշումներով թույլատրեց «ԱՄԱ կոմպրեսոր» ՀՁ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  «ԱՄԱ կոմպրեսոր»-ն իրականացնելու է մետաղաթերթերի հումքով պայմանավորված մետաղի մշակման արտադրություն (ք. Սևան)։

Ըստ հիմնավորման, ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 90 մլն դրամի կապիտալ ներդրում, որից 56.5 մլն դրամի ներդրումն արդեն իսկ իրականացվել է սարքավորումներ ձեռք բերելու համար, իսկ 33.4 մլն դրամով նախատեսվում է իրականացնել ցանկում ներկայացված սարքավորումներն ու հումքը ձեռք բերելու համար: Ներկայումս առկա է 57 աշխատատեղ:

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 4 նոր աշխատատեղ` 159 000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 45 մլն դրամ, որից 15 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 33.4 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 2.2 մլն դրամ:

Share