Բաժին. Տնտեսական

Կոնվերս Բանկ. հաճախորդների աջակցության համալիր փաթեթի մանրամասները

Կոնվերս Բանկը ներկայացրել է վարկային արձակուրդից օգտված հաճախորդներին մարումների աջակցության միջոցառումների համալիր փաթեթը, որով հստակեցվում են հունիսի 1-ից հետո կոնկրետ վարկատեսակների վերանայումների մանրամասները:

Վարկերի վերանայման հնարավորությունից կարող են օգտվել Բանկի ֆիզիկական անձ և գյուղվարկավորում ստացած հաճախորդները, եթե

– վարկավորում են ստացել նախքան մարտի 16-ը,

– այդ օրվա դրությամբ Բանկում չեն ունեցել ժամկետանց պարտավորություններ, իսկ ունենալու դեպքում ամբողջությամբ մարել են դրանք մինչև մայիսի 31-ը :

Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր հաճախորդները կարող են օգտել այս հնարավորությունից, եթե

– մարտի 26-ի դրությամբ չեն ունեցել ժամկետանց պարտավորություններ, իսկ ունենալու դեպքում ամբողջությամբ մարել են դրանք մինչև մայիսի 31-ը :

Ֆիզիկական անձանց մասով

Վարկատեսակից կախված, միջոցառումներով նախատեսվում է վարկի մայր գումարի մարման առավելագույնը 6 ամիս արտոնյալ ժամկետի տրամադրում, վարկի վերջնաժամկետի երկարաձգում առավելագույնը 9 ամսով: Բանկը պատրաստակամ է նաև անհատական մոտեցում ցուցաբերել որոշ հաճախորդների:

Ըստ հիմնական վարկատեսակների վերանայման առաջարկներին ավելի մանրամասն՝ Բանկի կայք-էջում՝ https://www.conversebank.am/hy/news1/item/2020/05/22/Creditvacation/

Մինչև մայիսի 31-ը պարտավորությունները չկատարած ֆիզիկական անձանց վարկերը կվերանայվեն ավտոմատ կերպով: Կան բացառություններ, որոնք ներկայացված են պայմաններում, երբ հաճախորդները մինչև մայիսի 27-ը պետք է Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.conversebank.am/hy/loan-deferral հղմամբ, լրացնեն վերանայման հայտ:

Վերանայման պայմանների վերաբերյալ տեղեկատությունը և նոր ժամանակացույցը հաճախորդը ստանալու է Բանկում նշված իր էլեկտրոնային հասցեին և/կամ վարկի վերանայման մասին ծանուցվելու է sms հաղորդագրության միջոցով:

Իրավաբանական անձ, ԱՁ և գյուղվարկավորում ստացած հաճախորդների մասով

Բանկը կառաջարկի լուծումներ` նպատակ ունենալով աջակցել բիզնեսների կայունությանը և աշխատատեղերի պահպանմանը: Մեր մոտեցումները բխելու են յուրաքանչյուր ոլորտում տիրող իրավիճակից և տնտեսության այդ ոլորտի կայունացման, վերականգնման հեռանկարի գնահատականից: Վարկերի վերանայումների միջոցառումները ներառում են վարկավորման ժամկետի երկարացման, մարման արտոնյալ ժամանակահատվածի տրամադրման գործիքներ՝ տարբերակված ըստ ոլորտների:

Բանկը հորդորում է հաճախորդներին վարկերի վճարումներն իրականացնել պատշաճ՝ վարկերի մարման ժամանակացույցերին համապատասխան՝ խուսափելով վարկերի ժամկետների երկարաձգման, վճարման արտոնյալ ժամանակահատվածների տրամադրման արդյունքում ավելացող վճարման ընդհանուր ծավալներից:

Հարցերի դեպքում կարող եք զանգել Կոնվերս Բանկի Զանգերի կենտրոն՝ 010-511-211: Մեր աշխատակիցները պատրաստակամ են պատասխանել Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին:

Կոնվերս Բանկը, ելնելով հաճախորդների առողջությունը չվտանգելու նկատառումից, հորդորում է այսուհետ ևս նախապատվությունը տալ Բանկի թվային հարթակներով՝ Մոբայլ Բանկ, Ինտերնետ Բանկ, Վճարային պորտալ, վճարումների իրականացմանը:

Եղեք առողջ

 

Share