Բաժին. Տնտեսական

Բորսայում ամբողջապես տեղաբաշխվել են Արմսվիսբանկի դրամային պարտատոմսերը

Արմսվիսբանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 01.06.2020թ-ին Հայաստանի ֆոնդային բորսայում կայացել է Բանկի AMSWISB2CER2 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդը, որի արդյունքում ամբողջապես տեղաբաշխվել է աճուրդի դրված 9,700 մլն ՀՀ դրամի անվանական արժեքով պարտատոմսները: Հատկանշական է, որ պահանջարկը գերազանցել է առաջարկին շուրջ 14%-ով, իսկ պարտատոմսերի միջին կշռված գինը նվազ է եղել կտրման գնից: Աճուրդի մանրամասները ներկայացված են ստորև.

Տեղաբաշխման աճուրդի արդյունքները`

– աճուրդի եղանակը` փակ աճուրդ

– աճուրդի ձևը` ստանդարտ

– որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցած Բորսայի անդամների թիվը` 2

– ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը (ՀՀ դրամ)` 11,171,311,382.00

– բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալը (ՀՀ դրամ)` 9,785,311,382

– տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը (ՀՀ դրամ)` 50,000.0 ՀՀ դրամ

– տեղաբաշխված արժեթղթերի կտրման եկամտաբերությունը` 9%

– տեղաբաշխված արժեթղթերի միջին կշռված եկամտաբերությունը` 8.7790%

– տեղաբաշխման օրը` 01/06/2020

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ վերը նշված պարտատոմսերը թողարկվել է հետևյալ պայմաններով՝

– անվանական արժեքը՝ 50.000 ՀՀ դրամ,

– քանակը՝ 20.000 հատ,

– ընդհանուր ծավալը (անվանական)` 10 միլիարդ ՀՀ դրամ (ներառյալ 300,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով շուկա ստեղծողի կողմից գնման ենթակա ծավալը՝ 01.06.2020թ-ին կայանալիք աճուրդի ժամանակ ձևավորված միջին կշռված գնով):

– արժեկտրոնի դրույքը և վճարման պարբերականությունը՝ 9%, կիսամյակային:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ մինչ օրս Արմսվիսբանկը տեղաբաշխել է պարտատոմսերի 11 թողարկում (7 թողարկում արտահայտված է ԱՄՆ դոլարով, 2-ը՝ ՀՀ դրամով և 2-ը՝ եվրոյով), որի արդյունքում  հավաքագրել է 41 մլն ԱՄՆ դոլարի, 8 մլրդ ՀՀ դրամի և 13 մլն եվրոյի չափով դրամական միջոցներ: Բանկի կողմից երեք թողարկում հաջողությամբ մարվել է:

Ներկայումս Բանկի պարտատոմսերի 8 թողարկում (4 թողարկումն արտահայտված է ԱՄՆ դոլարով և ընդհանուր ծավալը կազմում 31 մլն ԱՄՆ դոլար, 2-ը՝ ՀՀ դրամով՝ 8 մլրդ ՀՀ դրամ և 2-ը՝ եվրոյով՝ 13 մլն եվրո) գտնվում է շրջանառության մեջ և ցուցակված է Հայաստանի ֆոնդային բորսայում: Պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով Բանկն օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Բորսայում պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ:

Share