Categories: Տնտեսական

Քաղավիացիայի կոմիտեն Եվրահանձնաժողովի արգելքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Հայկական ավիաընկերությունների՝ դեպի ԵՄ տարածք թռիչքների արգելքի վերաբերյալ Եվրահանձնաժողովի որոշումը որևէ ազդեցություն չի ունենա այլ միջազգային ավիաընկերությունների կողմից ԵՄ-ից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի ԵՄ չվերթեր իրականացնելու վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից՝ անդրադառնալով Եվրահանձնաժողովի կողմից հայկական ավիաըներություններին դեպի Եվրոպական միության տարածք թռիչքներ իրականացնելու արգելքին:

Կոմիտեից հիշեցրել են, որ մայիսի 12-ին տեղի է ունեցել Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստը, որի արդյունքում այս տարվա փետրվարին կատարված ԵՄ գնահատման այցի դիտողությունների հիման վրա որոշում է կայացվել ՀՀ-ում գրանցված բոլոր օդանավ շահագործողներին ընդգրկել ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում: Այսինքն՝ սահմանափակվում է ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքների)։

«ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ: Բացի այդ, սույն որոշումը որևէ ազդեցություն չի ունենա այլ միջազգային ավիաընկերությունների կողմից ԵՄ-ից դեպի ՀՀ և ՀՀ-ից դեպի ԵՄ չվերթեր իրականացնելու վրա: Համաձայն Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի՝ ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողներին ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում ընդգրկելու որոշման պատճառը երկար տարիներ շարունակ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ոչ պատշաճ վերահսկողության և ոչ լիարժեք սերտիֆիկացման գործառույթների իրականացումն է »,-հայտնում են կոմիտեից:

Կոմիտեից վստահեցրել են, 2019 թվականի նոյեմբերի 20-ին Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստից ի վեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լուրջ քայլեր է ձեռնարկել և շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել՝ ՀՀ-ում թռիչքային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով: ԵՄ ավիացիոն ոլորտի տնօրեն Ֆիլիպ Կոռնելիսը ՔԱԿ-ի ղեկավարին ուղղված նամակում նշել  է. «Ես ուրախ էի տեսնել և արձանագրել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ աջակցելու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին: Այդ աջակցությունը, Ձեր մասնագիտական կարողությունների և հմտությունների հետ մեկտեղ, մեծ դեր են խաղում վերոնշյալ խնդիրները լուծելու համար»:

Իսկ ԵՄ տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վալեանը ԵՄ պաշտոնական կայքում իր հերթին նշել է. «Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալության աջակցությամբ, պատրաստ է համագործակցել և ներդրում ունենալ Հայաստանում թռիչքային անվտանգության մակարդակը բարելավելու գործում»:

Կոմիտեից հայտնում են նաև, որ ԵՄ անդամ պետությունների ավիացիոն իշխանությունները նույնպես հայտնել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ սերտորեն համագործակցելու իրենց պատրաստակամության մասին:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

համոզված եղեք, որ միասնական աշխատանքի ու ջանքերի շնորհիվ բոլոր խնդիրները կլուծվեն»,-ասված է հայտարարությունում:

Եվրահանձնաժողովը հունիսի 2-ին թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակը, այն ավիաընկերությունների ցանկը, որոնց գործունեությունն արգելվում կամ սահմանափակվում է Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշներին: Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունները ավելացվել են այդ  ցուցակում ՝ երկրի անվտանգության վերահսկողության հնարավորությունների գնահատումից հետո: Ցուցակում են հայտնվել Aircompany Armenia-ը, Armenia Airways-ը, Armenian Helicopters-ը, Atlantis Armenian Airlines-ը, Atlantis European Airways-ը, Mars Avia-ն Skyball-ը:

Եվրահանձնաժողովի՝ դեպի ԵՄ տարածք թռիչքների արգելքն իրականում տարածվել է Հայաստանից կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող միայն մեկ ավիաընկերության վրա՝ մեկ ուղղությամբ:

Աննա Գրիգորյան

Share

Վիվա-ՄՏՍ. առանձին տեղանքներում առկա են ծառայությունների հասանելիության հետ կապված որոշակի դժվարություններ

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ բջջային ցանցի՝ անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով, ենթահամակարգերից մեկում առաջացած խափանման պատճառով առանձին տեղանքներում առկա են ձայնային…

11 hours ago

Ucom. Հոսանքի տատանման հետևանքով առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է

Ucom ընկերությունը հաղորդագրություն է տարածել տեղի ունեցած խափանման մասին. Սիրելի´ բաժանորդներ, Հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացած…

13 hours ago

Քանյե Ուեսթը` ԱՄՆ նախագահական ընտրությունների անկախ թեկնածու

Ամերիկացի ռեփ-կատարող Քանյե Ուեսթը պատրաստվում Է 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,…

14 hours ago

US FDA: IQOS-ը նվազեցնում է վնասակար ազդեցությունը. Բաժնետոմսերի 0.8% աճ

Հեղինակավոր Bloomberg պարբերականն անդրադարձել է ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչության (US FDA)՝ IQOS-ի վերաբերյալ որոշմանը։ Այսուհետ Ֆիլիպ Մորրիսը իրավունք ունի…

15 hours ago

Գերարարգ ինտերնետ Բերդավան գյուղում․ Ռոստելեկոմն աջակցում է «Դիմակայուն (թվային) համայնք» ծրագրին

2020թ․հուլիս 7-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղում տեղի ունեցավ «Դիմակայուն (թվային) համայնք» ծրագրի առաջին փուլի շնորհանդեսը։ Ծրագիրը իրականացվում է «ՍՕՍ Սիսթեմս»…

16 hours ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 08/07/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 8-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

16 hours ago

ՊԵԿ. ՀԴՄ-ների ձեռք բերման դիմումների մերժման և կատարված կանխավճարների վերադարձման վերաբերյալ

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին ուղղված ՀԴՄ-ների ձեռք բերման դիմումների (հայտերի) մերժման և ՊՈԱԿ-ի հաշվեհամարին կատարված կանխավճարների վերադարձման վերաբերյալ Պետական…

16 hours ago

Հակոբ Արշակյան. 2019թ.-ին ՀՀ ՏՏ ոլորտն աճել է 30%-ով

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը վիճակագրական տվյալների է հրապարակել ՀՀ ՏՀՏ ոլորտի վերաբերյալ։ «2019թ․ 2018թ․ նկատմամբ բարձր տեխնոլոգիական…

16 hours ago

Հրատապ. Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման համար մրցույթ է հայտարարվել

ՀՀ ՏԿԵ նախարարության տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ`Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերանորոգման համար: Ճանապարհի վերանորոգումը կիրականացվի Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման…

18 hours ago