Բաժին. Տնտեսական

Կազմակերպությունների սնանկ ճանաչվելու շեմը բարձրացնող օրինագիծն ընդունվեց

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կազմակերպությունների սնանկ ճանաչվելու շեմը բարձրացնել մեկ միլիոն դրամով:

Նախագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսական բացասական հետևանքներով պայմանավորված` առաջարկվում է կազմակերպությունների սնանկ ճանաչվելու շեմը մեկ միլիոնի փոխարեն սահմանել երկու միլիոն դրամ: Ըստ հեղինակի, նախագծի ընդունման դեպքում համապատասխան իրավասու պետական մարմինը նաև կազատվի պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու օրենքով սահմանված պարտադիր պահանջից:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 113 «կողմ» ձայնով:

 

Նորայր Շողիկյան

Share