Բաժին. Տնտեսական

Հայաստանում հանրային տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր

 Հայաստանում բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր։ Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ընթացքում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Բացառություն են կազմելու մինչև վեց տարեկան երեխաները։

«Որոշ դեպքեր ուղղակի թողնված են բանական մոտեցմանը։ Կարծում եմ, որ այս առումով մենք խնդիր պետք է որ չունենանք: Հասկանում եմ, որ այս եղանակային պայմաններում դիմակի կրումը որոշակի անհարմարություններ է բերելու, բայց այն նվազեցնելու է վարակի տարածումը», –  վստահություն հայտնեց պարետը։

Share