Բաժին. Տնտեսական

ՊԵԿ նախագահ է նշանակվել Էդվարդ Հովհաննիսյանը

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման տեքստում։

Վարրապետի մեկ այլ որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել էր ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։

Share