Categories: Տնտեսական

Ինտենսիվ ճանապարհաշինական աշխատանքներ՝ հանրապետության տարբեր մարզերում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ճանապարհաշինության ոլորտի այլ պատասխանատուների հետ այցելել է հանրապետության մարզեր և հետևել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխնախարարը նախ ծանոթացել է ՀՀ պետական բյուջեով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում Եղվարդի տրանսպորտային հանգույցի և Աշտարակ-Եղվարդ 12.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգմանը‚ ապա եղել է Մ3 միջպետական մայրուղու Սպիտակ քաղաքով անցնող 4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածում‚ որտեղ կապալառու կազմակերպությունը ներկայացրել է իրականացվող աշխատանքները։ Այս պահին այդ հատվածում կատարվում են խճային հիմքի տեղադրման‚ ասֆալտապատման‚ մայթերի կառուցման և այլ աշխատանքներ։

Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերության գրասենյակում քննարկվել է Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածում ընթացող հիմնանորոգման ընթացքը։ Նշենք‚ որ Մ6 միջպետական ճանապարհի տարբեր մասերում կատարվում են ասֆալտապատման‚ ճանապարհի լայնացման‚ հենապատերի‚ կամուրջների, ջրատարների կառուցման և այլ աշխատանքներ։ Հաշվի առնելով‚ որ Մ6-ի հիմնանորոգումն ընթանում է ինտենսիվ երթևեկության պայմաններում‚ փոխնախարարը շեշտել է աշխատանքի ճիշտ կազմակերպումը՝ երթևեկության անվտանգությունն ապահովելու համար։

Կապալառու ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ընդգծվել է ճանապարհաշինության ընթացքում բարձր որակ ապահովելու‚ ինչպես նաև աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը։

Share

Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իգոր Նազարուկի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Տիգրան Խաչատրյանը  հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ, ով…

1 hour ago

Հայաստան մշտական բնակության տեղափոխվողները կարող են առանց մաքսային վճարների ներմուծել անձնական օգտագործման ապրանքները

https://youtu.be/2GDfqyvTHuY Մշտական բնակության համար Հայաստան տեղափոխվող անձինք կարող են օգտվել անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորությունից: Պետական եկամուտների…

3 hours ago

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 32,490-ի (+339)

Հուլիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32490 դեպք, որոնցից 20729-ն` առողջացած, 581-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ…

5 hours ago

ՀՀ Զինված Ուժերի պատժիչ գործողություններ Տավուշում. տեսանյութ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը.

5 hours ago

Դրամի փոխարժեք. 10:50 – 14/07/20

ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքները հուլիսի 14-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 484.00 դրամ (+0.00…

7 hours ago

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 13/07/20

Նավթի գները նվազել են Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի…

7 hours ago

Ինգա Ղալայանը՝ պետական եկամուտների ցածր ցուցանիշների ու հնարավոր զարգացումների մասին

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները 2020 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից…

22 hours ago

Արայիկ Հարությունյան. Կասֆալտապատվի «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Պատարա տանող ավտոճանապարհը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 12-ին այցելել է Ասկերանի շրջանի Պատարա համայնք, ծանոթացել առկա խնդիրներին, տեղում տվել մի շարք հանձնարարականներ: «Արմենպրես»-ին այս մասին…

23 hours ago

Ինչպես են վերահսկվում Երևանում իրականացվող շինարարական աշխատանքները

Վերջին մեկուկես տարում մայրաքաղաքում շինարարության ծավալները նկատելի աճել են: 2019թ.-ին և 2020թ.-ի առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանը շուրջ 500 նոր շինթույլտվություն…

23 hours ago