Բաժին. Տնտեսական

ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – 2009Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿ, ՄԱՔՍԱՅԻՆ. ԱԼԵՔՍ-ԳՐԻԳԸ ԱՌԱՋԻՆՆ Է

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2009թ.-ի առաջին կիսամյակի արդյունքում մաքսային մարմինների մասով պետական բյուջե խոշոր հարկ վճարողների ցուցակի առաջին տեղը` մուծված 5 227 միլիոն դրամով, զբաղեցրել է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն: 2008թ.-ի առաջին եռամսյակի տվյալների հետ համեմատած (2008թ.-ի առաջին կիսամյակում «Ալեքս Գրիգ»-ը զբաղեցրել էր ցուցակի 3-րդ տեղը) «Ալեքս Գրիգ»-ի կողմից մուծված գումարը աճել է 2 046.7 միլիոն դրամով կամ 64.35%-ով:

Ցուցակի երկրորդ տեղը` մուծված 5 107.9 միլիոն դրամով, գրավել է վառելիք ներմուծող «Ֆլեշ» ՍՊԸ-ն: Նշենք, որ 2008թ.-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշների հետ համեմատած «Ֆլեշ» ՍՊԸ-ն պահպանել է իր երկրորդ տեղը, իսկ ընկերության կողմից մուծումների ծավալն աճել է 588.3 միլիոն դրամով կամ 11.5%-ով:

Երրորդ տեղում է «Վիդիս Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ն, որը մուծել է 2 689.4 միլիոն դրամ: Չորրորդ տեղում` մուծված 2 588.8 միլիոն դրամով, «Սիթի պետրոլ գրուպ» ՍՊԸ-ն է:

5-րդը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն է, որը 2009թ.-ի առաջին 6 ամսիների ընթացքում մուծել է 1 892.5 միլիոն դրամ: 2008թ.-ի նույն ժամանակահատվածի տվյալներով ընկերության կողմից մուծված գումարների ծավալն աճել է 1 220.1 միլիոն դրամով կամ 181.45%-ով: 2008թ.-ի առաջին կիսամյակում «Հայռուսգազարդ»-ը զբաղեցրել էր 26-րդ տեղը:

«Ղ-տելեկոմ» ԲԲԸ-ն (Վիվասել-ՄՏՍ) մուծված 1 436.6 միլիոն դրամով զբաղեցրել է ցուցակի 6-րդ տեղը: 2008թ.-ի առաջին կիսամյակի ցուցանիշների հետ համեմատած ընկերության կողմից մուծված գումարների ծավալը նվազել է 665.9 միլիոն դրամով:

Ցուցակի 7-րդ տեղում և առաջին անգամ ցուցակում է հայտնվել Հայաստանի երրորդ բջջային օպերատոր «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն, որը մուծել է 1 131.8 միլիոն դրամ: 9-րդ տեղում` մուծված 1 001.5 միլիոն դրամով, «Դիսթրիմեքս» ՍՊՆ-ն է: 10-րդ տեղում`«Ավերս» ՍՊԸ-ն, որը մուծել է 965.3 միլիոն դրամ:

2009թ.-ի առաջին կիսմայակի տվյալներով մաքսային մուծումների մասով խոշոր հարկտաուների ցուցակի առաջին տասնյակում տեղ գրաված ընկերությունների կողմից պետական բյուջե է մուծվել 23 800.8 միլիոն դրամ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածում սույն թիվը կազմում էր 23 810.8 միլիոն դրամ:

Խոշոր հարկատուների ցուցակի բոլոր 100 ընկերությունների կողմից մաքսային մուտքերի ծավալը կազմել է 53 855.9 միլիոն դրամ, 2008թ.-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատած սույն թիվը նվազել է 12 397.5 միլիոն դրամով:

Ամբողական ցուցակը տեսնելու համար սեղմեք այստեղ:

Share