Բաժին. Տնտեսական

ԱԶԲ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 40 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ

Ասիական Զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանին կտրամադրի 40 մլն դոլար ընդհանուր ծավալով վարկ` «Զվարթնոց» օդանավակայանում նոր համալիրի կառուցման համար: Բանկի տարածած հաղորդագրության համաձայն` նոր համալիրի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 173 միլիոն դոլար:

Նախատեսվում է, որ  նոր համալիրը շահագործման կհանձնվի արդեն 2012 թվականին` հնարավորություն տալով  օդանավակայանին ընդունել տարեկան ավելի քան 3,2 միլիոն ուղևոր՝ ներկայիս շուրջ 2 միլիոն ուղևորի փոխարեն:

Բացի ԱԶԲ-ից, ծրագրին կմասնակցեն նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (40 մլն դոլար), գերմանական ներդրումային DEG ընկերությունը (20 մլն դոլար):

Նոր համալիրի կառուցման ծրագրի մնացյալ մասը կֆինանսավորի «Հայաստան միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, որը և շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը` ՀՀ կառավարության կողմից 2001 թվականին տրամադրված 30-ամյա կոնցեսիոն կառավարման համաձայն:

Share