Բաժին. Տնտեսական

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ «ՕՐԱՆԺ-ԱՐՄԵՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ` ապրիլի 26-ին, ընդունել է «Orange Armenia» -ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուային: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության եզրերն ու համատեղ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը: «Ֆրանսիական կողմից ունեմ հրավեր տեղում ծանոթանալու գյուղատնտեսության ոլորտում ձեր փորձին ու Ֆրանսիայի իմ գործընկերոջ հետ աշխատելու համատեղ ծրագրերի ուղղությամբ:Այդ ամենն ու Orange Armenia-ի նման լուրջ կազմակերպության դերակատարությունը որպես ներդրող հաշվի առնելով` կցանկանայի համատեղ ծրագրեր իրականացնեինք գյուղատնտեսության ոլորտում», – նշել է Սերգո Կարապետյանը: Որպես համագործակցության առաջին քայլ նախարարը մատնանշել է կանխատեսվող ցածր ջերմաստիճանի ժամանակ sms-հաղորդագրությունների միջոցով գյուղատնտեսության նախարարությանը տրամադրած աջակցությունը, որով բնակչությունը իրազեկ եղավ հնարավոր ցրտահարության դեմ տրամադրող խորհրդատվությանը: 

Բրունո Դյութուան իր հերթին, կարևորելով գյուղատնտեսության ոլորորտն ու գյուղի զարգացումը, նշել է, որ Orange Armenia-ն առաջինը Հայաստանում ապահովեց հեռավոր վայրերի ինտերնետային ծառայությունների մատուցումը, ինչը վարակիչ եղավ մյուս օպերատորների համար: «Ֆրանս Տելեկոմ ընկերությունը Ֆրանսիայում ևս մեծ ուշադրություն է դարձնում գյուղական վայրերին», – նշել է պարոն Դյութուան: 

Գյուղատնտեսության նախարարն ու Orange Armenia -ի գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ գովազդային վահանակների պատրաստման ու գյուղի և գյուղացու դերի բարձրացման հարցեր: 

Գյուղատնտեսության նախարարությունն ընդառաջել է իր ենթակայության ներքո գործող ,Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարածքում ալեհավաք տեղադրելու` ՙOrange Armenia՚ -ի խնդրանքին` պայմանով, որ այդ տարածքներում որևէ ծառահատում չի իրականացվելու:

Share