Բաժին. Տնտեսական

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆ-ԳԵՐՄԱՆԻԱ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Ս.թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Հայաստանում է գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Էկոնոմիկայի և տեխնոլոգիաների նախարարության պատվիրակությունը` տիկին Մարգրիտ Շտեֆֆելի գլխավորությամբ:

Հայ-Գերմանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ընդլայնման նպատակով այցի շրջանակներում Զարգացման հայկական գործակալությունը կազմակերպում է Հայաստան-Գերմանիա գործարար համաժողով, որի ընթացքում նաև տեղի կունենան գործարար հանդիպումներ և այցելություններ տեղական ձեռնարկություններ:

Գերմանիայից ժամանած պավիրակության կազմում են Գերմանիայի Առևտրի և ներդրումների գործակալությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներ ներկայացնող 12 ընկերություն-թեթև արդյունաբերություն, առևտուր, շինարարության, կոմունալ տնտեսության, ենթակառուցվածքներ, գյուղատնտեսություն, քիմիական և նավթային արդյունաբերություն ներկայացնող տեղացի հայ գործարարների հետ:

2009թ. Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 291մլն ԱՄՆ դոլար, որից արտահանումը կազմել է 114մլն963 հազ ԱՄՆ դոլար և ներմուծումը`176մլն ԱՄՆ դոլար: Հիմնական արտահանվող ապրանքներն են երկաթի համահալվածք, մոլիֆդեն, չզտած պղինձ, ալյումինե նրբաթիթեղ, քիմիական թելեր, գործվածքեղեն, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր: Հիմնական ներմուծվող ապրանքներն են կաթնամթերք, ընտանի թռչուններ, բանջարեղեն, շոկոլադ, սուրճի և թեյի խտանյութ, կենդանիների կեր, ծխախոտ, նավթ և նավթամթերք, դեղորայք, ներկեր,լաքեր, կենցաղային սարքավորումներ, մետաղամշկման հաստոցներ, ավտոմեքենա և այլն:

Նշենք, որ 2006թ-ից ի վեր Արեվա (էներգետիկայի ոլորտ) ընկերությունը սերտ համագործակցում է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ: Նախորդ հայ-գերմանական գործարար համաժողովը տեղի ունեցավ նաև 2009թ. ին երբ Մարգիտ Շտեֆֆելի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր Հայաստան: Գործարար հանդիպումների արդյունքում Վիրտգեն (ճանապարհաշինական տեխնիկա) ընկերությունը ցանկություն հայտնեց իր գործունեությունը ծավալել նաև Հայաստանում:

Ներկայումս Հայաստանում գերմանական կապիտալով գործում է 84 ընկերություն, որոնց թվում է Քրոնիմետը, բանկա-ֆինանսային ոլորտը և այլն:  

 

Share