Բաժին. Տնտեսական

ՀՀ ԱՎԾ – ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՍԱԿԱԳՆԵՐԻ 0.5% ՀԱՎԵԼԱՃ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում արձանագրված սակագների 0.5% հավելաճ, որը հիմնականում պայմանավորվել է բուժսպասարկման 0.9% և տրանսպորտի 1.3% (կապված օդային տրանսպորտի ծառայությունների սակագների 3.4% թանկացման հետ) ծառայությունների սակագների հավելաճով: Հանրային սննդի ծառայությունների սակագներն աճել են 0.1%-ով: Մշակույթի ոլորտի և հանգստի կազմակերպման ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են համապատասխանաբար 0.3% և 0.1%-ով, իսկ կենցաղային բնույթի, բնակարանային-կոմունալ, կապի, կրթության համակարգի, իրավական ու բանկային ծառայությունների սակագները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ:

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2009թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-5.7% հավելաճ (հավելաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Վանաձորում), իսկ ք. Դիլիջանում ծառայությունների սակագները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0.1%-ով:

Share