Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 2.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին չորս ամսում Հայաստանում արտադրվել է 92,141.6 հազար տոննա հաց։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրությունը նվազել է 2.4%-ով։

Միևնույն ժամանակ ալյուրի արտադրությունն աճել է 5.4%-ով և կազմել 51.9 հազար տոննա։ Ձավարեղենի արտադրությունն աճել է 81%-ով և կազմել 371.5 տոննա։ Հրուշակեղենի արտադրությունն աճել է 9.5%-ով և կազմել 5,022.6 տոննա, իսկ մակարոնեղենի արտադրությունն աճել է 27.7%-ով և կազմել 1,197.9 տոննա։

Share