Բաժին. Տնտեսական

ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԵԼ Է 1702 ՀԱՄԱԿԱՐԳԻՉ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկման ամփոփ ցուցանիշները: Այսպես, ներկայացված տվյալների համաձայն, հաշվետու տարում Հայաստանում համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրության ծավալներն, ընթացիկ գներով, կազմել են 4700.0 մլն դրամ` նախորդ տարվա համեմատությամբ աճելով 16,6%-ով: Միևնույն ժամանակ, էլեկտրական սարքավորանքի արտադրության ծավալը կազմել է 4162.1 մլն դրամ:  Ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 30.3%:

Ներկայացված տվյալների համաձայն, 2010 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ՀՀ-ում արտադրված (հավաքված) համակարգիչների թվաքանակը գրեթե չի փոփոխվել: Այս մեկ տարում Հայաստանում արտադրվել է 1702 համակարգիչ:

Share