Բաժին. Տնտեսական

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ԵՎ ԿԼՈՐ ՍԵՂԱՆՆԵՐ

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ) եւ “ԷՔՍՊՈՄԵԴԻԱ” ցուցահանդեսների նախագծման կենտրոնը տեղեկացնում են, որ 2011թ. հունիսի 25-26-ը “Արթուրս” համալիրում (Կոտայքի մարզ, գ. Արզական) տեղի կունենա Վերականգնվող էներգետիկայի սեմինարների եւ կլոր սեղանների միջոցառումների շարք:

Հունիսի 25-ին կայանալիք կլոր սեղանների թեմատիկ բաժինն է`“Ուղեցուցային ծրագրի ներկայացում եւ Հայաստանի ներուժը օգտագործելու սեփական մաքուր էներգետիկ ռեսուրսները էլեկտրական, ջերմային եւ վառելիքային էներգիայի ստացման համար”: Ծրագիրը ներառում է նախանշված թիրախների կարճաժամկետ, միջին ժամկետի եւ երկարաժամկետ հեռանկարների համար` միաժամանակ առաջարկելով խթանող քաղաքականության տարրեր, որոնք եւս կքննարկվեն միջոցառման ընթացքում:

Հունիսի 26-ին կայանալիք  սեմինարների թեմատիկ բաշիններն են` “Փոքր հզորության հիդրոկայանների զարգացման հեռանկարները եւ խոչընդոտները”, “Ցանցային հողմէներգետիկայի զարգացման հեռանկարները եւ խոչընդոտները”, “Վերականգնվող էներգետիկայի ներթափանցումը տրանսպորտային ոլորտ”:

Share