Բաժին. Տնտեսական

ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ 44%-Ը ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ԵՐԵՎԱՆԻՆ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2011 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով մեր հանրապետության արտահանման ծավալների 44%-ը (108.8 մլն դոլար) բաժին է ընկել մայրաքաղաքին, ընդ որում, ըստ մարզերի և Երևան քաղաքի ՀՀ արտաքին առևտրի բաշխվածության ուսումնասիրությունը վկայում է, որ տարիների ընթացքում այս ուղղությամբ ձևավորված միտումները շարունակում են պահպանվել:
Այսպես, արտահանման տեսանկյունից որոշակի ակտիվություն շարունակում են ցուցաբերել «հանքարդյունաբերական» մարզերը: Մասնավորապես, 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Սյունիքի մարզին բաժին է ընկել ՀՀ արտահանման ծավալների 26.7%-ը (65.7 մլն դոլար), իսկ Լոռու մարզին` 13.6%-ը (33.4 մլն դոլար): Միևնույն ժամանակ, Կոտայքի մարզին բաժին է ընկել ՀՀ արտահանման 10.4%-ը (25.6 մլն դոլար), մինչդեռ մյուս մարզերի մոտ այս ցուցանիշը չի գերազանցում 2.5%-ը:

Նշենք, որ այս ցուցանիշները հաշվարկված են ըստ բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների` առանց ֆիզիկական անձանց կողմից կատարված առևտրի ծավալների:

Share