Բաժին. Տնտեսական

ԳԵՐԱՍԻՄ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ – ՀՀ-ՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանում  ոչխարաբուծության զարգացման և արտահանման ծավալները մեծացնելու ոլորտում լուրջ հաջողությունների հասնելու համար առկա են բոլոր հնարավորությունները: Նման կարծիք է հայտնել  ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն` այսօր` դեկտեմբերի 24-ին, հրավիրված մամլո ասուլիսի շրջանակներում: 

Նախարարի ներկայացրած տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին 11 ամիսների արդյունքով կենդանաբուծության ոլորտում անկումը կազմել է 1 տոկոս: Միևնույն ժամանակ,  դեկտեմբերին` նախատոնական փուլում, այս ոլորտում գրանցվել է իրացման ծավալների աճ, ինչով և պայմանավորված սպասվում է, որ տարվա արդյունքներով աճը կազմելու է 1-1,5 տոկոս: Քաշային չափման դեպքում այդ ցուցանիշը հասնելու է 127 000-130 000 տոննայի: Գերասիմ Ալավերդյանի խոսքերով, հաշվետու շրջանում արձանագրվել է անասունի գլխաքանակի ոչ մեծ աճ: 

Նշենք նաև, որ, ըստ նախարարության տվյալների, այս տարվա ընթացքում արտահանվել է 100 000 գլուխ մանր եղջերավոր անասուն`  նախորդ տարվա 147 000 –ի փոխարեն:

Share