Բաժին. Տնտեսական

ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ – ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2010 թվականի նոյեմբերի 6-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`
4  2  7  3  4  5  9  0
2010 թվականի նոյեմբերի 6-ին կայացած վիճակահանությանը մասնակցել են միայն 2010 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 31-ը ներառյալ քաղաքացիների կողմից ստացած ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները:
Շահող կտրոններ են համարվում այն կտրոնները, որոնց առաջին  կամ վերջին 3, առաջին  կամ վերջին 4, առաջին  կամ վերջին 5, առաջին  կամ վերջին 6, առաջին  կամ վերջին 7, կամ առաջին 8 թվերը համընկնում են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին` ըստ հաջորդական հերթականության: Ընդ որում, եթե առաջին  կամ վերջին նիշերից սկսած 3 թվերն էլ համընկնեն միաժամանակ նույն հատուկ համարում, ապա պարգևավճարը կտրամադրվի յուրաքանչյուր համընկնման համար:
Քաղաքացիները շահումները կարող են ստանալ 2010 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 30-ը ներառյալ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ բաժանմունքներում` անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը:
Share