Բաժին. Տնտեսական

ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ՄԱՅԻՍԻ 5-10-Ը ԿՍՊԱՍԱՐԿՎԵՆ ԱՆՎՃԱՐ

Մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի օրվա առթիվ բոլոր հայ վետերանները մայիսի 5-ից 10-ը կարող են անվճար երթևեկել ՀԿե-ի բոլոր ներհանրապետական էլեկտրագնացքներով: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ ՀԿԵ-ում գործում են Երևան-Արմավիր-Երևան, Երևան-Արարատ-Երևան, Գյումրի-Վանաձոր և Գյումրի-Պեմզածեն էլեկտրագնացքները:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share