Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն` 2011 թվականի առաջին վեց ամիսների արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ Հայաստան բջջային հեռախոսների և նմանատիպ այլ սարքավորումների  ներմուծման ծավալները կրճատվել են շուրջ 2 անգամ։ Եթե 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան ներմուծվել էր 440 հազ. հեռախոսային ապարատ, ապա 2011 թվականի այս նույն ժամանակահատվածում Հայաստան ներմուծվել է 282 հազ. բջջային հեռախոս, հեռախոսային ապարատ և կապի այլ սարքավորում:

Նշենք նաև, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստան ներմուծված հեռախոսային ապարատների, բջջային հեռախոսների և նմանատիպ այլ սարքավորումների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 25 միլիոն ԱՄՆ դոլար:

Share