Բաժին. Տնտեսական

ՀՀ ՊԵԿ – ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ ԵՆ 30 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

ՀԴՄ կտրոններով ավտոմեքենաների շահումները շարունակվում են: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից` այս տարվա ընթացքում` հունվարին անցկացված առաջին վիճակահանության արդյունքներով, որին մասնակցում էին նախորդ տարվա վերջին եռամսյակի բոլոր կտրոնները, տրամադրվել է 30 ավտոմեքենա, իսկ ընֆհանուր առմամբ, տարեսկզբին 326 հազար շահում է արձանագրվել:
Փետրվարի 12-ին անցկացված հաջորդ վիճակահանության արդյունքում շահել է 94 հազար քաղաքացի` 2, 3, 4, 5 և 6 թվերի համընկնումներով. «6 թվի համընկնումով 3 քաղաքացի է շահել: 5 թվի համընկնումով էլ 100 հոգի է շահել, որոնցից, կախված գործարքի արժեքի մեծությունից, ևս 6 քաղաքացի կստանա “Kia Rio Standart” մակնիշի ավտոմեքենա»,- տեղեկացրել է ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Արթուր Մանուկյանը: Ըստ նրա, այս տարի շահումները զգալիորեն ավելացել են` նախորդ տարվա միջին վիճակագրական շահումների քանակի հետ համեմատած: «Այստեղից կարելի է նաև հետևություն անել` եթե շահումներն ավելացել են, ապա ավելացել է նաև կտրոն պահանջողների քանակը»,- ասել է Ա. Մանուկյանը:
Share