Բաժին. Տնտեսական

ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 16.7%-ՈՎ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ` 28%-ՈՎ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի օգոստոս ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր ցուցանիշների առումով 2010թ.-ի օգոստոս ամսին նախորդ տարվա օգոստոս ամսվա համեմատությամբ արձանագրվել է աճ:
Մասնավորապես, խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա օգոստոս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 16.7 %-ով և կազմել է մոտ 65.9 մլրդ դրամ: Ինչ վերաբերվում է ՀՀ սահմանին վճարված մաքսային վճարներին, ապա 2010թ.-ի օգոստոս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ այս ցուցանիշը աճել է 12.0 %-ով և կազմել մոտ 12.4 մլրդ դրամ:
Արտահանման ծավալները 2010թ.-ի օգոստոսին կազմել է 22.4 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 17.5 մլրդ դրամի փոխարեն կամ աճել է 28%-ով (4.9 մլրդ դրամով):
Share