Բաժին. Տնտեսական

ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՍԱԿԱԳՆԵՐԻ 0.7% ՀԱՎԵԼԱՃ

ՀՀ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2010թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է սակագների 0.7% հավելաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է կրթության համակարգի ծառայությունների սակագների 4.9% հավելաճով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` այս նույն ժամանակահատվածում հանրային սննդի ծառայությունների սակագներն աճել են 0.1%-ով: 

Հանգստի կազմակերպման և տրանսպորտի ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.3% նվազում, իսկ կենցաղային բնույթի, բնակարանային-կոմունալ, բուժսպասարկման, կապի, մշակույթի ոլորտի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա
համեմատ մնացել է անփոփոխ:

Հանրապետության դիտարկված քաղաքներում 2010թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-1.9% հավելաճ: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0.6%-ով:

Share