Բաժին. Տնտեսական

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2009թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է կրթության համակարգի 0.2%, բուժսպասարկման 0.6%, կենցաղային բնույթի 0.8% ծառայությունների սակագների հավելաճով:

Տրանսպորտի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են 0.8%-ով (կապված օդային տրանսպորտի ծառայությունների սակագների 2.0% նվազման հետ), կապի ծառայությունների սակագները` 0.2%-ով, իսկ բնակարանային-կոմունալ, մշակույթի ոլորտի, հանգստի կազմակերպման, հանրային սննդի, իրավական ու բանկային ծառայությունների սակագները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ:

2009թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Երևան, Հրազդան, Չարենցավան, Թալին քաղաքներում ծառայությունների սակագներն աճել են 0.2-0.9%-ով: Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում արձանագրվել է 0.2-0.1% նվազում, իսկ մյուս 3 քաղաքներում ծառայությունների սակագները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ:

Share