Բաժին. Տնտեսական

ՀՀ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ «ՈՒՆԻ» 500 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔ

Սկսած նորածիններից մինչև ամենատարեցները` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որպես մեր պետության ներկայացուցիչ, ունի շուրջ 500 հազար դրամի պետական պարտք: Հենց այսքան է կազմում ՀՀ պետական պարտքը` մեկ շնչի հաշվով: Իսկ, ընդհանուր առմամբ, պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` 2011 թվականի մարտի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը (ներքին և արտաքին) կազմել է 1435.862 մլրդ դրամ, որից միայն ներքին պարտքը` 185.373 մլրդ դրամ, իսկ արտաքին պարտքը` 1250.4891 մլրդ դրամ կամ 3382.626 մլն ԱՄՆ դոլար:

Պետք է նշել նաև, որ ՀՀ արտաքին պետական պարտքի 82.2%-ը բաժին է ընկնում ՀՀ կառավարությանը, իսկ 17.2%-ը` ՀՀ կենտրոնական բանկին:

Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ`  ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակը ներկայումս կազմում է 3264.5 հազար մարդ:

Share