Բաժին. Տնտեսական

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ – ՀԱՅԵՐՆ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱ՞Ն

Համաշխարհային բանկը հրապարակել է «Միգրացիա և դրամային փոխանցումներ: 2011 թվականի վիճակագրական ուղեցույց» իր հերթական զեկույցը, որտեղ ըստ երկրների և տարածաշրջանների ներկայացված են միգրացիոն գործընթացների հիմանական միտումներն ու միջազգային դրամային փոխանցումների դինամիկան:

Համաձայն Համաշխարհային բանկի վերլուծաբանների կանխատեսումների, 2010 թվականի արդյունքներով Հայաստանից արտագաղթողների ընդհանուր թվաքանակը կկազմի 870.2 հազար մարդ կամ արտագաղթի կդիմի երկրի բնակչության 28.2%-ը: Ըստ ներկայացված դիտարկումների, այս տարի հայերն առավել շատ արտագաղթել են Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Ուկրաինա, և որքան էլ որ անսպասելի է, նաև Ադրբեջան: Այս երկիրը հայտնվել է այն երկրների տասնյակում, ուր հայերն առավել շատ են արտագաղթում: Նշենք նաև, որ այս 10 երկրների շարքում են նաև Վրաստանը, Իսրայելը, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան և Հունաստանը:

Share