Բաժին. Տնտեսական

ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ 0.5% ՀԱՎԵԼԱՃ

ՀՀ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2010թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է սակագների 0.5% հավելաճ, ինչը մեծապես պայմանավորվել է հանրային սննդի 0.9%, բուժսպասարկման 1.7%, մշակույթի ոլորտի 2.1% ծառայությունների սակագների հավելաճով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների 0.2% հավելաճ, տրանսպորտի ծառայությունների սակագների 1.1% նվազում, իսկ կենցաղային բնույթի, կապի, կրթության համակարգի, հանգստի կազմակերպման, իրավական ու բանկային ծառայությունների սակագները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ:

Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2010թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-1.2% հավելաճ, իսկ մյուս 3 քաղաքներում` 0.1% նվազում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագները նախորդ ամսվա համեմատ աճել են 0.5%-ով:

Share